00:00:00

Կաթողիկոսն ընդունել է Սիրիայի և Լիբանանի Աստվածաշնչային ընկերության նախագահին

22:42, 24 օգոստոս 2022 Հասարակություն

Օգոստոսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սիրիայի և Լիբանանի Աստվածաշնչային ընկերության նախագահ Ամին Խուրիին և Բեյրութի սուրբ Հովսեփի անվան համալսարանի ռեկտոր Հայր Սելիմ Դաքաշին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն, գոհունակությամբ արձանագրեց, որ Կաթոլիկ և Հայ Եկեղեցիների միջև ձևավորվել է ջերմ հարաբերություններ փոխգործակցություն տարբեր ոլորտներում։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը խոսեց նաև արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և դրանց յուրացման քաղաքականության մասին:

Պրն․ Ամին Խուրին իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին ընդունելության համար՝ ընդգծելով, որ եզակի հնարավորություն է ընձեռնվել իրենց հաղորդ լինելու քրիստոնեական հնագույն երկրներից մեկի սրբավայրերին և հոգևոր արժեքներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր