ՔՊ-ականները որդեգրել են հետաքրքիր «մարտավարություն»՝ հանձնում են Արցախը, հայաթափում են հայկական բնակավայրերն ու Սյունիքը, որտեղ արդեն իսկ ադրբեջանական զորքեր են տեղակայվել, իսկ գործող իշխանությունների ներկայացուցիչը հայտարարում է, որ իրենք ասֆալտապատում են Սյունիքը:
Արցախը նույնպես ասֆալտապատված էր՝ Շուշիում ասֆալտի որակը չէր զիջում երևանյան ասֆալտին, սակայն այդ քաղաքը Փաշինյանի կողմից որակվեց «դժգույն և դժբախտ» և ՔՊ-ականների լուռ համաձայնությամբ հանձնվեց Ադրբեջանին:
Փաշինյանի և ՔՊ-ի օրոք Սյունիքում ճանապարհներ, ռազմավարական դիրքեր են հանձնվել Բաքվին. այսօր Սյունիքում բնակվելն ավելի վտանգավոր է, քան «նախկինների» օրոք: Սյունիքը ՀՀ գործող իշխանությունների պատճառով թիրախավորվել է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից՝ Ալիևը սպառնում է ՔՊ-ին, որ եթե նրանք այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը չտրամադրեն Բաքվին, ապա ադրբեջանական զորքերն ուժով կբացեն այդ միջանցքը: ՔՊ-ն, իհարկե, կատարելու է Ալիևի բոլոր պահանջները՝ ՀՀ քաղաքացիների անտարբերության ֆոնին:
Սյունիքը հայաթափվում է, այնտեղ պետք է ստեղծվեն հազարավոր նոր աշխատատեղեր՝ խթանվի տնտեսական կյանքը, իսկ ՔՊ-ն ասֆալտապատում է Սյունիքը, և այդ ասֆալտապատված ճանապարհներով ապագայում ադրբեջանական տանկերը կարող են անցնել, եթե Փաշինյանն ու թիմը մնացին իշխանության:
ՔՊ-ն «մոլուցք» ունի ասֆալտի նկատմամբ: Սահմաններն ամրապնդելու փոխարեն ՀՀ գործող իշխանությունները նախընտրում են ասֆալտապատումը՝ դա PR-վելու, գումարներ վաստակելու հարմար առիթ է: