00:00:00

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են․ գալու են մեր դուռը՝ ձայն խնդրելու

14:42, 23 օգոստոս 2022 Հասարակություն

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․

«Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են: Կոնգրեսն այժմ ամբողջությամբ դեմոկրատների ազդեցութան տակ է: Նոյեմբերի 8-ի ընտրությունները կենաց մահու կռիվ է լինելու հանրապետականների և դեմոկրատների միջև, քանի որ դրանց արդյունքները լուրջ հիմքեր են դնելու 2024 թ. նախագահական ընտրութունների համար, այդ թվում՝ Թրամփի վերադարձի առումով:

Հայ ընտրողներն ԱՄՆ-ում շուրջ 1 միլիոն են:

Դեմոկրատական վարչակազմն ու օրենսդիրը յուրաքանչյուր հայկական ձայնի համար պայքարելու է: Գալու են մեր դուռը՝ ձայն խնդրելու: Հիշեցնելու են Ցեղասպանության ճանաչման փաստը, տալու են նոր խոստումներ:

Եվ առաջինը Նենսի Փելոսին է գալու:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30