10:00:43

Չավուշօղլուն հայտնել է, թե որն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պայմանը

14:31, 23 օգոստոս 2022 Հասարակություն

Ադրբեջանական կողմը բարձրաձայնել է խաղաղության վերաբերյալ իր նախաձեռնությունները, Հայաստանը, սակայն, պատասխանել է նրանց ուշացումով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ «Haber Global»- ին տված հարցազրույցում:

«Մենք աշխատում ենք հարաբերությունների փուլային կարգավորման եւ երկարատեւ խաղաղության ուղղությամբ, եւ մինչ օրս վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք քայլեր ենք ձեռնարկել։ Իրականացվում է թռիչքների իրականացման մասով որոշակի աշխատանք, նաև  կապված առևտրի, սահմանների հետ։ Բայց այդ գործընթացին (Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը) անհնար է նայել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ գործընթացից առանձին։

Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության գրավականը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ խաղաղ համաձայնագիրն է»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Նա նաև ընդգծել է, որ հայկական զորքերը «երկու տարի անց դեռ չեն լքել Ադրբեջանի տարածքը»:

Լրահոս

Արխիվ

Փետրվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28