00:00:00

Էկվադորը նշում է Անկախության օրը․ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Լասո Մենդոսային

11:39, 10 օգոստոս 2022 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի Հանրապետության նախագահ Գիլյերմո Ալբերտո Սանտյագո Լասո Մենդոսային Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Էկվադորի Հանրապետության ազգային տոնի Անկախության օրվա առթիվ:

Վստահ եմ, որ հնարավոր ջանքերը կներդնենք Հայաստան-Էկվադոր հարաբերություններին նոր լիցք հաղորդելու ուղղությամբ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Էկվադորի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր