Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընթանում է ՉԼ որակավորման 3-րդ փուլի «Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը:
Խաղասկզբում հյուսիսային տրիբունայի անմիջական հարևանությամբ՝ արևելյան տրբունայում հայ երկրպագուներից մի քանիսը պաստառ բացեցին, որի վրա գրված էր «Kharabakh is Armenia, Kosovo is Serbia»:
Պաստառը մեծ ոգևորություն առաջացրեց հայ ու սերբ երկրպագուների մոտ: Արևելյան մարզադաշտում գտնվող երկրպագուները սկսեցին վանկարկել «Արցա՛խ, Հայաստան»:
Հավելենք, որ խաղի հաշիվը չի բացվել: