Շիրակցի գերիների հարազատները քիչ առաջ պայմանավորվածություն են ձեռք բերել վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի հետ, որ նստացույցը դադարեցնեն։
Խոստացեն են վաղը զանգահարել եւ տեղեկացնել վարչապետի հետ հանիդպման օրվա եւ ժամի մասին։ Այս պահին ցուցարարները վերադառնում են Շիրակի մարզ։
Հիշեցնենք, որ շիրակցի գերիների հարազատները երեկ առավոտից նստացույց էին սկսել եւ հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երեկ վարչապետի աշխատակազմից լսել էին նրանց պահանջը, սակայն ամբողջ օրվա ընթացքում նրանց չէին տեղեկացրել հանդիպումը կկայանա՞, թե՝ ոչ։