00:00:00

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

09:38, 09 օգոստոս 2022

Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 9-ին, 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում `15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Oգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի օգոստոսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                    40.4 0C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                       11.8 0C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                   24.0 0C

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր