00:00:00

Ինչ-որ մեկը հիշում է՞, թե ի՞նչ նպատակով են պաշտոնապես անցկացվում եռամսյա հավաքները՝ քաղաքական մոտիվները դեռ մի կողմ

23:28, 08 օգոստոս 2022 Քաղաքականություն

«Արձանագրենք, որ եռամսյա հավաքներից մեկ շաբաթ է անցել և ունենք հավաքի զորակոչված մեկ զինծառայողի հանկարծամահության դեպք, ևս մեկ զինծառայողի ճակատագիր շարունակում է անհայտ մնալ՝ որոնողական աշխատանքները Սևանա լճի հատվածում շարունակվում են»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ինչ-որ մեկը հիշու՞մ է, թե ինչ նպատակով են պաշտոնապես անցկացվում այս հավաքները՝ քաղաքական մոտիվները դեռ մի կողմ...շատ քչերը։

Անունը դնում են ուսումնական հավաքներ, բայց «ուսումնական» բառը փնտրում ու չես գտնում։ Դրա համար այս հավաքների տակ ամեն ինչ կարելի է փնտրել և գտնել, բացի իր բուն նպատակից։

Բովանդակության, կազմակերպչականի, կարգապահության մասին չխոսեմ՝ ամեն ինչ արդեն պարզ է։

Հետևանքները նման դեպքերում ակնհայտ են, ու այս ամենը տարածաշրջանում լարվող իրադրության պայմաններում»,-գրել է Աբրահամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր