00:00:00

«Մեզ անընդհատ սովորեցնում են պատերազմական վիճակի նորմալությանը»․ Զառա Հովհաննիսյան

18:09, 04 օգոստոս 2022 Քաղաքականություն

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզ անընդհատ սովորեցնում են պատերազմական վիճակի նորմալությանը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմը փոխանցվեց Ուկրաինա, որն արդեն կես տարի է այդ վիճակում, հիմա նորից մեր տարածք է փոխանցվում, այսինքն դա չընդհատվող գիշատիչ է, որի նպատակը մեկն է՝ խլել կյանքեր, սերմանել վախ ու ցավ, ատելություն ու պառակտում։

Մարդկությունը պետք է ամբողջ սրտով ոչ ասի պատերազմին, ամբողջ հոգով ու մարմնով մերժի զենքն ու զինատեսակները՝ մարդկության ու բնության ոչնչացնող մեքենաները։

Ոչ մի արդարացում չպետք է լինի, ոչ մի վերլուծություն, թե ով էր ճիշտ և ով սխալ։ Ճշմարտությունն այնքան հեռու է այսօրվա մարդկության գիտակցությունից, որը գործում է բացառապես խմբային շահերի դիրքերից, որ ցանկացած ճշմարտության թափահարում միայն ամրապնդում է սուտը։ 
Մի օր բոլոր զենքերը փոշի կդառնան, բայց մինչ այդ մեր վախերով ու լռությամբ ներծծված՝ զենք ու զինատեսակներ են արտադրում մեր մարմինների հաշվին հարստացնող կորպորացիաները, այդ հարստության տակ որպես արդարացում դնելով ատելությունը, վախն ու պառակտումը։

Խաղաղություն և ազատագրում մեր չքնաղ Երկիր մոլորակին և մարդկությանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր