00:00:00

Կառավարությունը 723 մլն դրամ հատկացրեց ԱԱԾ Պետական պահպանության ծառայությանը

11:58, 04 օգոստոս 2022 Քաղաքականություն

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 4-ի նիստում որոշեց ԱԱԾ-ին 723,7 մլն դրամ հատկացնել:

Որոշման ընդունումը պայմա¬նավորված է Պետական պահպանության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու անհրա¬ժեշտու¬թյամբ:

Հիմնավորման մեջ նշվում է. «Պետական պահպանության ծառայությունն իրականացնում է պետական պահպա¬նության օբյեկտների, ինչպես նաև նրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի` շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումը:

Պետական  պահպանության ծառայությանը 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող գումարը կապահովի բնականոն գործունեության իրականացումը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր