00:00:00

Ստեղծված իրավիճակից միակ ելքը շարունակում է մնալ այս իշխանության օր առաջ հեռացումը. Իշխան Սաղաթելյան

22:51, 03 օգոստոս 2022 Քաղաքականություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Սիրելի հայրենակիցներ,
երեկվանից օպերատիվ կապի մեջ եմ Արցախի քաղաքական ուժերի, պետական տարբեր օղակների ներկայացուցիչների հետ:


Իրավիճակն իրականում շարունակում է մնալ լարված և ծայրաստիճան վտանգավոր:
Ակտիվ աշխատանքային կապի մեջ եմ Բրյուսելի Հայ Դատի գրասենյակի հետ, որը շուրջօրյա աշխատանք է իրականացնում միջազգային գործընկերների հետ:


Ցավոք, իրականություն են դառնում մեր վատթարագույն կանխատեսումներն ու նախազգուշացումները:


Դավադիր պայմանավորվածության արդյունքում ընթանում է Արցախի ամբողջական զինաթափման, Հայաստանի հետ Լաչինի միջանցքի միջոցով հուսալի ցամաքային կապի խոչընդոտման և որպես այս ամենի հետևանք Արցախի հայաթափման գործընթացը:


Այս վտանգների մասին բարձրաձայնել ենք նոյեմբերի 9-ից սկսած. սրանց իշխանության մնալու դեպքում ամեն օր ունենալու ենք նոր կորուստներ:


Կրկնում եմ, Նիկոլով կա 2 ճանապարհ. կա´մ նոր պատերազմ, կա´մ նոր կապիտուլյացիա: 
Սա խաղաղության փաթեթավորմամբ հայրենազրկում է:


Ստեղծված իրավիճակից միակ ելքը շարունակում է մնալ այս իշխանության օր առաջ հեռացումը:
Մի հարցրեք` ընդդիմությունը ու՞ր է. ընդդիմությունն իր տեղում է: Պատրաստ եղե´ք ցանկացած սցենարի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր