00:00:00

Այսօր զոհվшծ զինծառայողների լուսանկարները. նրանցից մեկը 4 երեխաների հայր էր

21:53, 03 օգոստոս 2022 Հասարակություն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:

Մեզ հայտնի դարձավ, որ վերջինս Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղից էր, ամուսնացած էր ուներ 4 երեխա։ Իսկ Գուրգեն Գաբրիելյանն Առաջաձոր համայնքի նախկին ղեկավարն էր, ամուսնացած էր, ուներ երեխաներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր