00:00:00

Քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կփորձի սատարել և աջակցել ԵՊԲՀ-ի և Զինվորի տան նախաձեռնություններին. Հրաչյա Սարգսյան

16:09, 29 հուլիս 2022 Քաղաքականություն

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի և պատասխանատու այլ աշխատակիցների հետ աշխատանքային այցով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և Զինվորի տանն էին։

Բժշկական բուհի գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանն ու մյուս հնարավորություններին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շրջայցի ընթացքում ներկայացրել է բուհում առկա խնդիրները՝ թե՛ կենցաղային, թե՛ առհասարակ շենքային, որոնց լուծման հարցում իր դերակատարումն ունի նաև Երևանի քաղաքապետարանը։

Կարևորելով և բժշկական բուհի և  Զինվորի տան կարևորագույն առաքելությունը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հավաստիացրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կփորձի սատարել և աջակցել ԵՊԲՀ-ի և Զինվորի տան  նախաձեռնություններին։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը քաղաքապետին է ներկայացրել նաև բժշկական համալսարանի զարգացման հետագա ծրագրերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր