00:00:00

Չալաբյանի գործով նիստը հետաձգվեց մինչեւ երկուշաբթի

15:42, 29 հուլիս 2022 Քաղաքականություն

Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը հետաձգվեց վերջինիս առողջական վիճակով պայմանավորված: Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը նշեց, որ կալանավայրից դուրս գալուց հետո նա բժշկական ուսումնասիրություն է անցել. «Բժիշկները Ավետիք Չալաբյանի մոտ ախտորոշել են հիպերտոնիկ կրիզ, զարկերակային հիպերտենզիա երրորդ աստիճանի: Այսօր ճնշումը չափելիս եղել է 170/100: Մենք ցանկանում էինք միջնորդություն ներկայացնել դատական նիստը հետաձգելու, սակայն Ավետիք Չալաբյանը պնդեց, որ ցանկանում է, է մասնակցել այսօրվա նիստին»:

Ինչքը Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ կալանավայրում գտնվելու շրջանում հիպերտոնիան սրվել է, սրտի ծակոցներ ունի. «Ես երախտապարտ կլինեի, եթե գոնե մեկ շաբաթով հետաձգեիք այս լսումները, որ հնարավորություն ունենայի վերականգնելու առողջությունս»,-ասաց նա:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ այսօր դատական նիստը չի կարող տեղի ունենալ, քանի որ առողջական վիճակի վերաբերյալ բժշկական տեղեկանք ներկայացվեց. «Որպեսզի պարբերաբար այս նույն գործողությունները չարվեն, յուրաքանչյուր նիստից առաջ հնարավոր է՝ անձը սթրես ապրի, ճնշման տատանում ունենա, եւ միջնորդությամբ դիմի դատարան, հաջորդ դատական նիստին ես խնդրում եմ պատշաճ տեղեկատվություն վատառողջ լինելու, հիվանդություններով տառապելու հետ կապված, որպեսզի դատարանն անդրադառնա եւ քննարկի հետագա նիստերը անցկացնելու հարցը: Հաջորդ նիստը նշանակվում է օգոստոսի 1-ին, ժամը 14-ին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր