2016-ից սկսած կրթության ռազմավարություն երկիրը չի ունեցել, չնայած այս փաստաթղթի մշակման և ընդունման տարբեր գործընթացներ են եղել, ընդգծել է նա, նշել, որ սա միակ ոլորտային ռազմավարությունն է, որ օրենքի կարգավիճակ ունի՝ ընդգծելով կրթության հանդեպ հասարակության հատուկ վերաբերմունքը։

«Այն, ինչ գրված է ծրագրում, հիմնականում արդեն իսկ անում ենք, սակայն ռազմավարության հաստատումը կօգնի այդ ամենը դարձնել ավելի փոխկապված, կանխատեսելի և տեսանելի»,-գրել է նա։