00:00:00

Կառավարության որոշմամբ հաստատվել է պետություն-մասնավոր գործընկերության ընթացակարգը

10:22, 29 հուլիս 2022 Քաղաքականություն

Հուլիսի 28-ին Կառավարության որոշմամբ հաստատվել է պետություն-մասնավոր գործընկերության ընթացակարգը, հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը:

Հաստատվել են նաև՝

  • պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայությունների ոլորտները՝ առողջապահություն, կրթություն, էներգետիկա, ջրային տնտեսություն, տրանսպորտային ենթակառուցվածքներ և ծառայություններ, կոշտ թափոնների հավաքում, մշակում և հեռացում, փոստային ենթակառուցվածքներ և ծառայություններ, կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի տրամադրում և էլեկտրոնային նույնականացման համակարգ,
  • պետություն-մասնավոր գործընկերության ստորաբաժանումը, որը էկոնոմիկայի նախարարության կառուցվածքային ստորաբաժանում է։

Արդյունքում կխթանվի պետություն-մասնավոր գործընկերության(ՊՄԳ) արդյունավետ ծրագրերի իրականացումը՝ միջազգային լավագույն փորձին համարժեք, կամբողջականացվեն ՊՄԳ ծրագրերի մշակման և իրագործման համար անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքերը, կապահովվի ՊՄԳ արդյունավետ կիրառության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, կընդլայնվեն ՊՄԳ ձևաչափով իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում մասնավոր հատվածի ներգրավման հնարավորությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր