00:00:00

Փրկարարները հայտնաբերել են Վանաձորի անտառային հատվածում մոլորված ՌԴ քաղաքացիներին

17:33, 28 հուլիս 2022

Հուլիսի 28-ին, ժամը 17:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացիները Վանաձորի մոտակա անտառային հատվածում մոլորվել են։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարները հայտնաբերել են ՌԴ քաղաքացիներ Դ․ Տ․-ին (ծնված 1989 թ․) և Ե․ Պ․-ին (ծնված 1989 թ․) և մոտեցրել ուղեկցող ավտոմեքենային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր