00:00:00

Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսի դեպքերի աճ. եթե համաճարակային իրավիճակը սրվի, բոլոր գործիքակազմն օգտագործելու ենք. Ավանեսյան

13:57, 28 հուլիս 2022 Քաղաքականություն

Վերջին շաբաթներին Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Մենք մեր ծավալման պլանը հստակ ունենք, պիտի շարժվենք ըստ համաճարակային իրավիճակի, մշտադիտարկումն ամենօրյա ռեժիմով իրականացվում է», - ասաց նախարարը: Նա ասաց, թե ճամփորդությունների սահմանափակումների հարց այս պահին չկա: «Չեմ ուզում կանխատեսումներ անել, բոլոր սահմանափակող միջոցառումները կախված են համաճարակային իրավիճակից, եթե համաճարակային իրավիճակը սրվի, իհարկե, մենք բոլոր գործիքակազմն օգտագործելու ենք՝ պայքարելու հիվանդացության դեմ», - հայտարարեց Անահիտ Ավանեսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր