00:00:00

Աբսուրդի երկիր՝ Նիկոլստան․․․ Եղած բուհերը չեք կարողանում պահել, ի՞նչ 5-8 նոր բուհ

13:53, 28 հուլիս 2022 Քաղաքականություն

Աբսուրդի երկիր՝ Նիկոլստան։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Կառավարությունը որոշել է մինչեւ 2030թ. 5-8 պետական բուհեր ստեղծել։

Եղած բուհերը չեք կարողանում պահել,ի՞նչ 5-8 նոր բուհ։

Դրա փոխարեն այդ գումարները տրամադրեք հայագիտական ֆակուլտետների ու ամբիոնների կատարելագործման եւ պետական սուբսիդավորման համար։

Եթե այսպես գնաց ՝ վաղը հայոց լեզվի ու հայոց պատմության մասնագետներ չենք ունենալու։

Այդ մասնագիտությունները պետական հոգածության եւ հատուկ ֆինանսավորման կարիք ունեն։

Բայց երեւի դուք հայագիտության հետ «պինդ խռով» եք։

Մնում է նոր ստեղծվող 5-8 բուհերն էլ թուրք-ադրբեջանական կրթական ծրագրերի տակ դնեք ու ամեն ինչ կընկնի իր տեղը։

Հ.Գ. Ի դեպ,դեռեւս 2020-ին հաստատված Ազգային Անվտանգության Ռազմավարական ծրագրից հանվել է հայապահպանությունը։

Երեւի դա էլ են նախկինները հանել …

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր