Իշխանությունը կապ չունի ընդդիմադիրների կալանքից ազատման հետ, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: «Իշխանությունը ինչպես կապ չուներ ընդդիմադիրների կալանավորման հետ, հիմա էլ որևէ կապ չունի նրանց ազատ արձակման հետ, այդ բոլոր հարցերը պետք է ուղղել դատական իշխանությանը, փաստաբաններին, դատավորներին, դատախազներին:
Մենք միայն կարող ենք ուրախությամբ արձանագրել, որ կալանքը որպես խափանման միջոց գրավով կամ այլ ձևով փոխարինելը ողջունելի է», - ասաց նախարարը: Նա նշեց, թե ուրախ են, որ մարդիկ ազատ են արձակվում, քանի որ բեռնաթափվում են։ Անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ դատարանի դահլիճում մահվան դեպքին:
Ասաց՝ առիթ չի ունեցել ասելու՝ իր խորը ցավն է արտահայտում: «Ցանկացած մարդու մահ ողբերգություն է, տվյալ դեպքում մենք հրապարակել ենք, որ ՔԿՀ-ում չի եղել բժշկական թեկուզ մեկ խնդիր, որը տեղում չի լուծվել իր հետ կապված, լուրջ խնդիրներ, լուրջ բողոքներ չեն եղել, որ վերանայվի խափանման միջոցը», - կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անդրեասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։