00:00:00

«Այս պահին փլուզման ահազանգեր չեն եղել». Նազելի Բաղդասարյան

06:03, 11 հուլիս 2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առավոտյան ժամը 07:36-ին, Բավրա գյուղից 14 կմ արևելք գրանցվել է հերթական երկրաշարժը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ, Շիրակի մարզի բնակավայրերում այն զգացվել է 5 բալ ուժգնությամբ։
ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` այս պահին փլուզման ահազանգեր չեն եղել։ 
Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են հավաքագրում մարզի բոլոր համայնքներից՝ արձանագրված հնարավոր վնասները ճշտելու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր