00:00:00

Շենքերի էներգախնայողության հարցը` օրախնդիր

23:14, 16 մայիս 2018

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել է Եվրոպայի ջերմամատակարարման, օդափոխության և լավորակ օդի մատակարարման եվրոպական ֆեդերացիայի արտաքին կապերի ղեկավար Յափ Հոխլինին, արևային էներգիայի ոլորտի հայաստանյան մի շարք ընկերությունների ներկայացուցիչների: Հանդիպումը դեռևս 2017 թվականի հոկտեմբերի 30-31-ը Ժնևում կայացած ՄԱԿ-ի Բնակարանաշինության և հողերի կառավարման կոմիտեի և Կայուն էներգիայի Կոմիտեի հետ համատեղ հիմնած էներգաարդյունավետության ստանդարտների միասնական աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում էր: Արդյունքում, ըստ Ա. Մինասյանի՝ Հայստանում կստեղծվի կազմակերպություն, որի ներքո կհամախմբվեն էներգիայի արտադրության ոլորտի մասնագետներ՝ համագործակցության դաշտ ձևավորելով միջազգային նմանատիպ կազմակերպությունների հետ: Մասնավորաբար, Հայաստանը լինելով Եվրոպական միության ընտանիքի անդամ, կարող է որոշակի ստանդարտներ սահմանելով համագործակցության արդյունքում ներդրումներ ներգրավել ոլորտ: Ներկաները պատրաստակամություն են հայտնել ոչ միայն համագործակցության, այլև փորձի փոխանակման համար: Տեղեկացնենք, որ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և Հայաստանի աջակցությամբ մայիսի 14-16-ը մեկնարկել է շենքերի էներգաարդյունավետության ստանդարտների քարտեզագրման վերաբերյալ երկրորդ համաժողովը, որին մասնակցում են ոլորտի մասնագետներ տարբեր երկրներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր