00:00:00

Բախվել են «Zhongtong»-ը, «Jeep Compass»-ը և «Toyota Corolla»-ն․ վերջինը հայտնվել է խոտածածկույթի վրա

12:53, 27 հոկտեմբեր 2026 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Րաֆֆու փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված՝ Կարեն Հ.-ի վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսը, Դիանա Չ.-ի վարած «Jeep Compass» մակնիշի և Պողոս Ի.-ի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են գումարտակի պարեկներ Սաշա Տիգրանյանը և Էմին Ասատրյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր