00:00:00

Սա իմ կողմից թեթևսոլիկ որոշում չի եղել, ինձ հեշտ չի տրվել որոշում կայացնելը.Գլխավոր դատախազի թեկնածու (տեսանյութ)

13:07, 29 հունիս 2022 Տեսանյութեր

Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս հայտարարեց, որ երկար է մտածել այս պաշտոնում առաջադրվելուց առաջ:

«Ինձ հեշտ չի տրվել որոշում կայացնել ու ասել՝ այո, որովհետև ինձ համար նաև մասնագիտական արժանապատվության հարց է, այսինքն՝ ձախողում նշանակում է ամբողջ ապրած կենսագրության ձախողում։ Սա իմ կողմից թեթևսոլիկ որոշում չի եղել, ինձ համար մի հստակ չափանիշ կա՝ հետևողականություն և հստակ դրված պահանջներ», - հայտարարեց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազի թեկնածուն հայտարարեց, թե իր հետ դժվար է աշխատել, քանի որ պահանջկոտ է.

«Իմ մասին, եթե իմ ենթականերին հարցնեք, կասեն՝ իր հետ աշխատելը կանխատեսելի է ու դժվար, կանխատեսելի, որովհետև պահանջները հստակ են, դժվար է, որովհետև ես շատ եմ աշխատում ու պահանջում եմ իմ ենթականերից։ Ես կյանքում խոստումներ չեմ տալիս ու թույլ տվեք այս անգամ էլ չտալ, իմ փոխարեն միշտ խոսում է իմ արած աշխատանքն ու կենսագրությունը», - ասաց գլխավոր դատախազի թեկնածուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր