00:00:00

Արգելել են ցորենի եւ գարու արտահանումը

19:08, 28 հունիս 2022

Վրաստանում կառավարությունը որոշում է կայացրել արգելել ցորենի եւ գարու արտահանումը։ Արգելքը մեկ տարով է։ Արգելքի ժամկետը սկսվում է այս տարվա հուլիսի 4-ին, ավարտվում է 23 թվականի հուլիսի չորսին։ Այս մասին հայտնում է Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությունը։ Համաձայն հայտարարության, այդ կերպ իշխանությունները փորձում են ապահովել Վրաստանի բնակչության պարենային անվտանգությունը, նաեւ փորձում է այդ կերպ զսպել գնաճը։ Արգելքը չի տարածվում եգիպտացորենի վրա։ Նշենք, որ տարեկան Վրաստանը օգտագործում 700-800 հազար տոննա ցորեն։

Հիմնական մտակարարներն են՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ուկրաինան եւ ԱՄՆ-ն։  Ընդ որում, Ռուսաստանին բաժին է ընկնում դեպի Վրաստան մատակարարվող ցորենի 70 տոկոսը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր