Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած վիճաբանության եւ կրակոցների հետեւանքով եւս մեկ քաղաքացի է մահացել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Մինչ փորձաքրեագետի մասնակցությամբ քննիչները կատարում էին դեպքի վայրի զննություն, ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից եվս մեկը մահացել է:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, հողաթափեր, բոթաս, ակնոց, փայտ, որսորդական կրակված պարկուճներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի սկզբանամասում։