Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի սկզբանամասում։ Մենք տեղեկացրել էինք, որ նախ վիճաբանություն է տեղի ունեցել ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդիների միջև, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ։ Նախնական տեղեկությունների համաձայն կա մեկ սպանված, ևս հինգ վիրավոր։
Քիչ առաջ տեղեկացանք, որ վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վիրավորները տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վիճաբանության թեման քաղաքական է եղել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ սպանվածը Ապարանի բնակիչ է՝ 1995 թվականին ծնված Համիկ Միքայելյանը։ Վիճաբանության մասնակիցներից մեկն էլ Արագածոտնի անտառտնտեսություն մասնաճյուղի տնօրեն Հայկ Գալստյանն է։
Լուսանկարում Հայկ Գալստյանն է։
Irakanum.am