00:00:00

Շախմատի աշխարհի առաջնության երրորդ պարտիան նույնպես ավարտվեց ոչ-ոքի արդյունքով

11:11, 27 նոյեմբեր 2026 Սպորտ

Շախմատի աշխարհի 2026 թվականի առաջնության երրորդ պարտիան նույնպես ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։

 

Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած պարտիայում գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուն և հավակնորդների մրցաշարի հաղթող Ժավոխիր Սինդարովը 60-րդ քայլում համաձայնել են ոչ-ոքիի։

 

Երրորդ պարտիայում սպիտակ խաղաքարերով հանդես էր գալիս Սինդարովը։

 

Այսպիսով, մրցամարտի հաշիվը հավասարվել է՝ 1.5։1.5։

 

Այսօր շախմատիստների համար հանգստյան օր է։ Չորրորդ պարտիան կկայանա նոյեմբերի 28-ին՝ Հայաստանի ժամանակով 18։00-ին։ Սպիտակ խաղաքարերով կխաղա Գուկեշ Դոմարաջուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր