00:00:00

Վարչապետը ցшվшկցшկшն ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին

11:06, 08 հունիս 2022 Արտաքին քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ Պերնամբուկու նահանգում հորդառատ անձրևների պատճառած մարդկային զոհերի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

 

«Ձերդ գերազանցություն,

 

Ցավով տեղեկացա Բրազիլիայի Պերնամբուկու նահանգում օրեր շարունակ տեղացող անձրևների և սողանքների հետևանքով տասնյակ զոհերի և անհետ կորածների մասին:

 

Վշտակցելով Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթում եմ տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Բրազիլիայի ողջ ժողովրդին՝ տոկունություն և ոգու արիություն:

 

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր