00:00:00

Մհեր Գրիգորյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարցերով ճանապարհային քարտեզի հարցը

18:32, 07 հունիս 2022 Արտաքին քաղաքականություն

Հայաստանում  Ֆրանսիայի  դեսպան Անն Լույոն հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Դեսպանին ուղեկցում էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության տնտեսական հարցերով խորհրդական Ֆրանսուա-Անրի Կլոարեկը (նստավայրը` Թբիլիսի), ԶՖԳ գրասենյակի փոխտնօրեն Բերանժեր Կալամանը (նստավայրը` Թբիլիսի) և Հարավային Կովկասի ԶՖԳ գրասենյակում ծրագրերի պատասխանատու Պոլ Հյուբերսոնը (նստավայրը` Թբիլիսի) :

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգին , ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Կողմերն ընդգծվել են տնտեսական հարցերով ճանապարհային քարտեզի հաստատման կարևորությունը՝ մասնավորապես համագործակցությունը ենթակառուցվածքների զարգացման, ջրային և էներգետիկայի ոլորտներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր