Ռուսաստանը չեղարկել է Հայաստանի և Ղրղզստանի հետ տրանսպորտային կապի բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին կորոնավիրուսի համաճարակի հետ կապված։ Համապատասխան հրամանը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Օտարերկրյա պետությունների ցանկը, որոնց նկատմամբ վերացվել են Ռուսաստանի Դաշնության կողմից տրանսպորտային հաղորդակցությունների ժամանակավոր սահմանափակումները, լրացնել հետևյալ դիրքերով՝ Հայաստանի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն»,-ասված է Միշուստինի հրամանում։