06:58:29

Դավիթ Տոնոյանի պաշտպանական կողմը մտադիր է դատարան ներկայացնել փաստաթղթեր

10:42, 06 հունիս 2022 Քաղաքականություն

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը, ելնելով «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի պահանջներից, այսօր՝ ժամը 15:00-ին, կայանալիք դատական նիստի ընթացքում միջնորդելու է այն անցկացնել դռնբաց ռեժիմով՝ հաշվի առնելով, որ պաշտպանական կողմը մտադիր է դատարան ներկայացնել առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը հաստատող փաստաթղթեր, որոնք որևէ դասակարգում չունեն, այսինքն՝ որևէ գաղտնիք չեն պարունակում, չեն պարունակում նաև ազգային անվտանգության և հասարակական կարգի պաշտպանության շահերին վնասող որևէ ռիսկ, և գոնե այս դատական նիստի անցկացումը դռնփակ ռեժիմով կհանգեցնի դատավարության հրապարակայնության սկզբունքի չարդարացված սահմանափակմանը և կխախտի արդարադատության շահը:

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբ

 

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31