«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Վոլոդինի եւ Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները։ «Նիկոլ, հասկացիր, վրան Ֆրանսիայի հրապարակում կլինի, թե՝ ոչ, քաղաքական ճգնաժամը երկրում խորանում է ու խորանում, ելքը լինելու է քո հրաժարականը»,- գրել էր նա։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան նախատեսված է մի քանի օրից։ Լավրովը մեր երկրում կլինի հունիսի 10-ին։
«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին»,- ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, հանդիպման մասնակիցները պետք է ամփոփեն ՀԱՊԿ շրջանակներում բազմակողմ համագործակցության արդյունքները և քննարկեն հետագա համագործակցության հեռանկարները։