00:00:00

«Ընկեր Իշխան, ինչու՞ այսօր չգնացիք Նիկոլի հետևից»

23:31, 05 հունիս 2022 Քաղաքականություն

«Նիկո՛լ, ուր գնաս՝ հետևից գալու ենք՝ կլինի կառավարական առանձնատանը, աշխատասենյակում, Հայաստանի մարզերում, թե արտերկրում, ա՛յ սենց հետապնդելու ենք, գալու ենք քո հետևից, օր ու արև չենք տալու մինչև հեռացնենք։  Նիկո՛լ, դու պետք է գնաս, որ մեր երկրում լինի համերաշխություն, որ հայ ժողովուրդը ապրի, որ Արցախը մնա հայկական, որ հայ մարդը լինի անվտանգ և երջանիկ։ Հետևաբար, այլընտրանք չունես՝ ինչքան անցնցում, այնքան լավ քեզ համար, գնա՛, որ մեր երկրում լինի հանդարտություն և կայունություն»,- մայիսի 17-ին կառավարական ամառանոցի դիմաց հայտարարել էր «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ Մոտավորապես նույն բովանդակությամբ հայտարարություն Իշխան  Սաղաթելյանը միայն այդ օրը չէ, որ արել է։ Առհասարակ Փաշինյանին «հետապնդելու» խոստումներ Սաղաթելյանի շուրթերից բազմիցս են հնչել։ Բայց մեղմ ասած այդ վստահեցումը իրականությանը չի համապատասխանում։ Վառ օրինակ այսօր։

Նիկոլ Փաշինյանն այսօր մի քանի ժամ եղել է Երևանի կենտրոնում, ավելի կոնկրետ Սարյան փողոցում։ Նախ ընտանիքի հետ ռեստորան է գնացել, ապա ներկա գտնվել Գինու փառատոնին։ Թերևս դիմադրության շարժման ղեկավար կազմի ու հատկապես Փաշինյանին օր ու արև չտալու մասին վստահեցնող Իշխան Սաղաթելյանը հիանալի հնարավորություն ուներ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին, բայց այդպես չեղավ։ Իշխան Սաղաթելյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավորներից շատերը, որոնք առաջնորդում են երթերը, ինչու՞ այդպես էլ չգնացին այսօր հանդիպելու Նիկոլ Փաշինյանին։ Թե, որ երեկ հայտարարել էին դադարի մասին չէին կարող շեղվել օրակարգից։ Ի վերջո հայրենիքի փրկությանը ընդիմիջումներով չէ, որ պետք է հասնել։

Ի՞նչ կարևոր հարցեր ունեին լուծելու այսօր դիմադրության շարժման առաջնորդները, որ իրենց նեղություն չտվեցին և չկտրվեցին խիստ «կարևոր» զբաղվածությունից։ Ի դեպ Նիկոլ Փաշիյանը գրեթե 2018-ի սցենարով սելֆիներ էր անում քաղաքացիների հետ, զրուցում նրանց հետ, իսկ ընդդիմադիրները չկային ու չկային։ Դե արդեն Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ վաղը հանրահավաք են անելու։ Էլի բան է։

Եզրափակելով մեկ հարցադրում ընկեր Իշխանին, ինչու՞ այսօր չգնացիք Նիկոլի հետևից։ Հենց դուք էիք վստահեցրել, ուր որ գնա, հետևից գնալու եք։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր