00:00:00

Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ ընդդիմությունն օգտագործում է Արցախի հարցը բացառապես ներքաղաքական նպատակներով

12:04, 05 հունիս 2022 Քաղաքականություն

Ընդդիմադիր ուժերի կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ այս պահին կա 13 ձերբակալված ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (Զանգվածային անկարգությունները) հատկանիշներով։ 

 

Փաստը, որ դեպքի վայրից, ի թիվս քարերի, շշերի և ձեռքի տակ եղած այլ առարկաների, հայտնաբերվել են նաև մետաղե և փայտե ձողեր, ըստ էության, եւս մեկ վկայությունն է այն բանի, որ հավաքի կազմակերպիչները նախօրոք պլանավորել էին սադրել եւ բախում հրահրել ոստիկանների եւ հավաքի մասնակիցների միջեւ` հաշվի չառնելով երեխաների, կանանց եւ տարեցների ներկայությունը։

 

Կարծում եմ` հավաքին մասնակցող յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ կազմակերպիչների գերնպատակը քաղաքական ռևանշն է ժողովրդի ընտրության դեմ, եւ այդ ճանապարհին ընդդիմությունը պատրաստ է վտանգել բոլորի առողջությունն ու կյանքը բացի իրենցից։

 

Այս շարժումն իրոք դիմադրության շարժում է, բայց նրանք դիմադրում են ժողովրդավարությանն ու ժողովրդին, իսկ Արցախը, ինչպես նախկինում, այդպես էլ հիմա օգտագործվում է բացառապես ներքաղաքական նպատակներով։

 

ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր