00:00:00

Մոսկվայում ՆԳՆ աշխատակցուհուն ձերբակալել են միգրանտների անօրինական գրանցման համար. «ՌԻԱ Նովոստի»

22:55, 04 հունիս 2022 Քաղաքականություն

Ուժայինները, ավելի քան 1500 միգրանտների անօրինական գրանցման գործով քրեական հետաքննության շրջանակներում, Մոսկվայում ոստիկանության աշխատակցուհու են ձերբակալել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

«Հինգշաբթի օրը «անօրինական միգրացիայի կազմակերպման» մասին հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Պոկրովսկոյե-Ստրեշնեւո շրջանի ՆԳՆ ներքին գործերի վարչության աշխատակիցը»,- հայտնել է գործակալության աղբյուրը։

Նրա խոսքով՝ քրեական գործը հարուցվել է 2021 թվականի վերջին։ Այն ժամանակ հետաքննությունը պարզել էր, որ անհայտ անձինք միգրացիոն վարչություն են ներկայացրել կեղծ փաստաթղթեր, ինչի արդյունքում 2020-2021 թվականներին այնտեղ ավելի քան 1500 օտարերկրացու գործ են ձեւակերպել։

«Ձերբակալվածը միգրանտներին գումարի դիմաց գրանցել է 2021 թվականի հունվարից մինչեւ հուլիս։ Առայժմ հայտնի չէ, թե որքան գումար է ստացել կինը իր «ծառայության» համար»,- հավելել է զրուցակիցը՝ նշելով, որ ձերբակալումից հետո բաժնում ծառայողական ստուգում է սկսվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր