00:00:00

Լուռ են ինչպես միջազգային կառույցները, այնպես էլ՝ մեր ՄԻՊ-ն ու իրավապաշտպանները. Անի Կարապետյան

15:54, 04 հունիս 2022 Քաղաքականություն

Կառավարական առանձնատների մոտ երեկ տեղի ունեցած արյունալի բախումից արդեն մեկ օր անցել է, սակայն միջազգային կազմակերպություններից որևէ մեկը դեռ որևէ հայտարարությամբ, առավել ևս՝ ոստիկանության գործողությունները դատապարտող, հանդես չի եկել։ 

 

Երեկ ոստիկանությունը ժողովրդի դեմ լուսաձայնային նռնակներ օգտագործեց։ Ընդ որում, ինչպես պնդում են իրավաբանները, հատուկ միջոցներ օգտագործելուց առաջ ոստիկանները պարտավոր են նախազգուշացնել, պահանջներ ներկայացնել, ինչը չի արվել: 

 

Մասնավորապես լուսաձայնային նռնակների կիրառումը խնդրահարույց է համարվում, քանի որ դրա կիրառումից առաջ որևէ պահանջ չի հնչեցվել, օրինակ՝ ազատել երթևեկելի գոտին, կամ հավաքը տեղափոխել այլ վայր և այլն։ Դա հատուկ միջոցի գործադրումը հատում է Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածների հետ։

 

Երեկ անզեն քաղաքացիների դեմ զենքի հատուկ միջոցների կիրառումից հետո լուռ են ինչպես միջազգային համապատասխան կառույցները՝ «Human Rights Watch», «Freedom House», այնպես էլ՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտը։

 

Բոլորն են հիշում, թե ինչպես էին մասնավորապես «Human Rights Watch»-ը և «Freedom House»-ը շատ արագ արձագանքում ոստիկանության գործողություններին նախկին իշխանությունների օրոք։ Սա, ցավալիորեն, ստիպում է մտածել, որ վերոնշյալ կառույցներն առաջնորդվում են երկակի ստանդարտներով։

 

Հատկանշական է, որ լռում են նաև Հայաստանի ՄԻՊ-ն ու իրավապաշտպանների զգալի մասը, ովքեր նախկինում ամեն առիթ օգտագործում էին ոստիկանության գործողությունները քննադատելու ու դատապարտելու համար, սակայն այս անգամ կամ լռում են, կամ էլ հենց ոստիկաններին են պաշտպանում։ 

 

Բարձրաձայնում են միայն մատների վրա հաշվված իրավապաշտպաններ։

 

Քաղաքական վերլուծաբան Անի Կարապետյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր