00:00:00

Նիկոլ Փաշինյանը երեկ միայն տանկ չհանեց ժողովրդի դեմ, բայց ամեն ինչ առջևում է

13:57, 04 հունիս 2022 Քաղաքականություն

Հայ ազգը ծնկի չի գալու։ Երեկ կառավարական առանձնատների մոտ տեղի ունեցած բախումից հետո Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ երեկ ջրբաժանի օր էր, ջրբաժան է նրանց միջև, ովքեր ուզում են ունենալ հայկական Արցախ, պետականություն, հայրենիք, ուզում են հայ մնալ, չեն ուզում թուրքի առաջ ծնկի գալ։

 

Սաղաթելյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական անգամ պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին․ «Մենք ընդունում ենք քո մարտահրավերը, մենք պատրաստ ենք մեզ պաշտպանելու»,-ասաց նա։

 

Երեկ տեղի ունեցած բախումը թերևս ամենաուժեղն էր ավելի քան մեկ ամիս տևող ակտիվ պայքարի ընթքացքում։ Երեկ առաջին անգամ ոստիկանական ուժերի կողմից կիրառվեցին լուսաձայնային նռնակները, որոնց կիրառման ժամկետն, ըստ տարբեր կարծիքների, լրացած է, հետևաբար դրանք ավելի վտանգավոր էին։ 

 

Իսկ այն, որ դրանք չափազանց վտանգավոր են, իրենց մաշկի վրա զգացին նաև հենց ոստիկանները, իհարկե՝ ոչ կիրառող, այլ նրանք, ովքեր բախման կիզակետում էին։

 

Հատկանշական է, որ ոչ բոլոր ոստիկաններն էին հատուկ հանդերձանքով, սակայն դա չխանգարեց իշխանություններին նման հատուկ միջոց կիրառել։ Միամտություն կլինի կարծելը, թե ոստիկանների արյունն այլ գույն ունի ու նրանք չէին տուժի լուսաձայնային նռնակներից։ 

 

Ոստիկանների շարքերում նման մեծ թվով վնասվածքները հենց վերոնշյալի մասին է վկայում։ Հավանաբար նման որոշում կայացնողներին այդքան էլ չի հետաքրքրում նաև ոստիկանների առողջությունը։ Այն նույն ոստիկանների, ովքեր այդքան ջանասիրաբար աշխատում են հենց իրենց համար։

 

Վերջին պաշտոնական տվյալներով, տուժածների թիվը հասնում է 60-ի։ Նրանցից 50-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Նրանցից 39-ը ոստիկան են։ Այս օրերի ընթացքում դեռ այսքան տուժած չի եղել, առավել ևս՝ ոստիկանների շարքերում։

 

Հետևաբար կարելի է ենթադրել, որ դրա եթե ոչ գլխավոր, ապա պատճառներից մեկը հենց հատուկ միջոցներն են։

 

Մասնագետները նշում են, որ նման հատուկ միջոցները կիրառվում են բացառապես ոստիկանապետի որոշմամբ, իսկ ոստիկանապետը, պարզ է, որ չի կարող ինքնուրույն նման որոշում կայացնել, առավել ևս այն պարագայում, երբ քաղաքացիները բախման գնալու մտադրություն չունեին, իսկ Իշխան Սաղաթելյանն ու մյուսներն ամեն կերպ փորձում էին հանդարտեցնել կրքերը։ Ակնհայտ է, որ որոշումը եկել է ամենավերևից։

 

Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ու դրանից հետո իշխանություններին մեղադրող Նիկոլ Փաշինյանն այս անգամ ինքը կրակեց ժողովրդի վրա։ Թերևս միայն տանկերն էին պակասում, ինչը ևս հավանաբար կտեսնենք, եթե այսպես շարունակվի։

 

Ինչպես երեկ իր խոսքում նշեց Իշխան Սաղաթելյանը, ժողովուրդն ընդունել է Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը, ինչի վառ ապացույցն էր երեկ բախումից հետո տեղի ունեցած հանրահավաքի մարդաշատ լինելը։ Կողմերը, կարծես թե հատել են, կամ հատում են այն գիծը, որից հետո վերադարձ չի լինելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր