00:00:00

Կրկին անձրև է սպասվում, իսկ առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ․ Սպասվող եղանակի մասին

05:09, 30 մայիս 2022

Հանրապետության տարածքում`

 

Մայիսի 30-31-ի, հունիսի 1-2-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 30-31-ի, հունիսի 1-2-ի գիշերը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը մայիսի 30-ին էապես չի փոխվի:

 

Երևան քաղաքում՝

 

Մայիսի 30-ին, 31-ի գիշերը, հունիսի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 31-ի և հունիսի 1-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր