00:00:00

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է հայկական կողմի հայտարարություններին

Մենք կտրականապես մերժում ենք ադրբեջանական կողմի հասցեին Հայաստանի ԱԳՆ-ի մեղադրանքները հրադադարի ենթադրյալ խախտման վերաբերյալ, ինչպես նաև 2022 թվականի մայիսի 28-ի հայտարարությունը, որն արտացոլում է Ադրբեջանին ուղղված բոլորովին անհիմն մեղադրանքները, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

 

«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտման մասին ապատեղեկատվությունն ու զրպարտությունը և հայտարարել, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, հայկական կողմի զրպարտիչ և ապակառուցողական հայտարարությունները նպատակ ունեն խարխլել կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև պետական ​​սահմանի սահմանազատման գործընթացը»,-նշվում է հայտարարության մեջ։

 

Ադրբեջանի արտաքին գերատեսչության դիտարկամամբ՝ Հայաստանի ԱԳՆ-ի վերջին օրերին ցուցաբերած ապակառուցողական մոտեցումն ակնհայտորեն ուղղված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման բրյուսելյան հանդիպումների արդյունքները խաթարելուն։

 

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանը կշարունակի իր խաղաղ և կառուցողական ջանքերը՝ միջազգային հանրության աջակցությամբ և վճռականորեն ճնշելու է այս գործընթացի դեմ ուղղված ցանկացած քայլ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր