Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հենրի Քիսինջերին ծննդյան օրվա առթիվ։
Այդ մասին հայտնում են ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակից։ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում ասված է․
«Հարգարժան դոկտոր Քիսինջեր,
Սիրելի բարեկամ,
Քաղաքական և դիվանագիտական աշխարհը, ինչպես նաև միջազգային հարաբերություններով զբաղվողները երկար տարիներ Ձեզ ճանաչում են որպես արդի ժամանակաշրջանի ամենաազդեցիկ մտածողներից և պետական գործիչներից մեկը:
Անհամար պարգևներն ու մրցանակները, այդ թվում՝ Խաղաղության Նոբելյան մրցանակը, անկասկած, Ձեր ջանքերի և ձեռքբերումների լավագույն բյուրեղացումն են:
Դուք շարունակում եք հսկայական ինտելեկտուալ ազդեցություն ունենալ բազմաթիվ որոշումներ կայացնողների մտքերի և գաղափարների վրա ամբողջ աշխարհում, ինչպես նաև՝ նրանց, ովքեր ակադեմիական հաստատություններում տեսության են վերածում գլոբալ քաղաքականության Ձեր կոնցեպտները և օգնում դրանք փոխակերպել կենսունակ և արդյունավետ քաղաքականության:
Դավոսի 2022թ. Համաշխարհային տնտեսական համաժողովում Ձեր վերջին ելույթը և արտահայտած մտքերը լուրջ մարտահրավեր էին մտահոգ բոլոր կողմերի համար:
Ձեզ հետ հանդիպելը, լինի դա Նյու Յորքում, Ձեր Ակումբում կամ որևէ այլ տեղ, ավանդական նախաճաշի կամ քննարկումների ձևաչափով, միշտ էլ մեծ պատիվ է ինձ համար, հատկապես որ դրանք մշտապես ուղեկցվում են գլոբալ քաղաքականության, միջազգային անվտանգության խնդիրների և մեր զարմանալի ու անկանխատեսելի մոլորակի ապագայի վերաբերյալ հետաքրքիր մտքերի փոխանակմամբ: Մեր աշխարհը դեռևս հեռու է ավելի ապահով վայր լինելուց, հետևաբար Ձեզ նման մարդիկ դեռ շատ կարևոր դեր ունեն խաղալու:
Հուսով եմ՝ կրկին հանդիպել Ձեզ և շարունակել հետաքրքիր զրույցների շարքը:
Մաղթում եմ առողջություն և ամենայն բարիք»: