00:00:00

Կարեն Անդրեասյանը բելառուս գործընկերոջ հետ քննարկել է որակյալ իրավական աջակցությանն առնչվող հարցեր

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Բելառուս կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ բելառուս գործընկերոջ հետ, քննարկել է քաղաքացիներին որակյալ իրավական աջակցություն ցուցաբերելուն վերաբերող հարցեր

Մայիսի 23-24-ը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարար Սերգեյ Խոմենկոյի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Բելառուս։ Նախարարության տեղեկացմամբ՝ այցի շրջանակներում քննարկվել են երկու պետությունների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության զարգացման հիմնական ուղղությունները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային հարցերը։

Երկու գերատեսչությունների միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր։ Նախարար Անդրեասյանն աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Մինսկի մոսկովյան վարչական շրջանի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժին և Բելառուսական նոտարական պալատի բազմաֆունկցիոնալ կենտրոն, ինչպես նաև Մինսկի քաղաքային գործադիր կենտրոնում ծանոթացել «Մեկ պատուհան» ծառայությանը։

Այցի շրջանակներում նախարար Անդրեասյանն այցելել է նաև Բելառուսի Դատական փորձաքննությունների պետական կոմիտե (ԴՓՊԿ) և հանդիպում ունեցել վերջինիս ղեկավար կազմի հետ՝ ծանոթանալով կենտրոնի բազմապրոֆիլ լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությանն ու դրանցում իրականացվող հետազոտություններին, ԴՓՊԿ-ի որակավորման բարձրացման ու կադրերի պատրաստման ինստիտուտի և գիտագործնական կենտրոնի գործունեությանը։ Կոմիտե այցելության ընթացքում ստորագրվել է նաև համագործակցության համաձայնագիր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր