Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպումը՝ նշելով, որ Եվրամիությունը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղության հաստատման համար:
«Ողջունում ենք Եվրամիության խորհրդի նախագահի կողմից կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երրորդ եռակողմ հանդիպումը։
Հույս ունենք տեսնել հստակ քայլեր, որոնք կնպաստեն կայուն խաղաղության դինամիկային։
Եվրամիությունը շարունակում է ակտիվ ներգրավված լինել տարածաշրջանում հաշտեցման և խաղաղության հաստատման ջանքերում»,-այս մասին Բորելը գրել է թվիթերյան իր էջում: