00:00:00

Ալիևը Էրդողանին ասել է, որ Բրյուսելում Փաշինյանի հետ պայմանավորվել է «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանին հեռախոսով տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման արդյունքների մասին՝ դրանք անվանելով դրական, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը, Բաքվի ներկայացրած երկու երկրների հարաբերությունների կարգավորման հինգ սկզբունքները, տրանսպորտային միջանցքների բացման, սահմանների սահմանազատման հարցերը: Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպման արդյունքները», - նշվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Ըստ աղբյուրի՝ Ալիևը նաև տեղեկացրել է, որ բրյուսելյան հանդիպմանը կողմերը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ, որը ենթադրում է և՛ երկաթուղային, և՛ ավտոմոբիլային ճանապարհների կառուցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր