ԵԱՀԿ-ն ողջունել է Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը։ ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության թվիթերյան պաշտոնական էջում ասված է.
«Ուղիղ երկխոսությունը հարաբերությունների կարգավորման և համապարփակ խաղաղության համաձայնագրի պատրաստման նախապայմանն է: Պատրաստ ենք աջակցելու ներդրվող ջանքերին, որպեսզի կարողանաանք երաշխավորել Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան»:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին, Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: