Ֆինլանդիայի խորհրդարանը լիագումար նիստում գրեթե միաձայն աջակցել է երկրի՝ ՆԱՏՕ մտնելու առաջարկը։
Այսպիսով, երկրի օրենսդիր մարմնի 200 պատգամավորներից ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին քվեարկել է 188, դեմ՝ 8։
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Ֆինլանդիան հայտարարել է պաշտոնապես ՆԱՏՕ-ին միանալու վերաբերյալ որոշման մասին։ Իսկ այսօր Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը ստորագրել է երկրի՝ ՆԱՏՕ մտնելու դիմումը։
Միաժամանակ Կրեմլից նշել են, որ դաշինքին անդամակցությունը չի ամրապնդի Եվրոպայում անվտանգության ճարտարապետությունը։