Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի ուշ երեկոյան հանդիպում են անցկացրել Մոսկվայում, որի ընթացքում քննարկել են համաշխարհային, տարածաշրջանային մի շարք կարևոր հարցեր, ինչպես նաև երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Մենք մշտական կապի մեջ ենք՝ հաշվի առնելով երկկողմ ու տարածաշրջանային հարցերը», - հանդիպման սկզբում ասել է Պուտինը:
ՌԴ առաջնորդը նաև առաջարկել է քննարկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։
Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Երևանի և Մոսկվայի երկկողմ հարաբերությունները շատ հագեցած են, և «իրենք շատ բան ունեն քննարկելու»:
«Մարտին գրանցված որոշակի նահանջից հետո հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները կրկին աճ են գրանցում: Ռուսական բիզնեսը շահագրգռված է ներդրումներ անել ՀՀ տնտեսությունում», - հավելել է նա: