Մենք հետաքրքրված են, որ Հարավային Կովկասը դառնա խաղաղության, կայուն զարգացման ու բարգավաճման գոտի։ Այս մասին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպմանը հայռտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ լավրովը։
Լավրովի խոսքերով, Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև լիակատար վստահության մթնոլորտ լինի և այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի հայ ադրբեջանական հարաբերություններն ամբողջական կարգավորվեն։
Նա հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպումը թույլ կտա առաջ գնալ ճանապարհով, որը նախանշվել է երկրների ղեկավարների կողմից։
Լավրովը նաև շնորհակալություն է հայտնել Միրզոյանին ու Բայրամովին հրավերն ընդունելու համար։