Նիդեռլանդները կշարունակի պայքարել, որպեսզի հայ գերիներն Ադրբեջանից ապահով վերադառնան հայրենիք, այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիդեռլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռուտեն։
«Նիդեռլանդները կշարունակի պայքարել այդ ուղղությամբ, որ այդ գերիները կարողանան ապահով կերպով վերադառնալ իրենց հայրենիք»,– ասաց նա:
«2020-ի աղետալի պատերազմը բոլորիս համար պարզ դարձրեց, որ վերջնական խաղաղությունը շատ կարեւոր է: Դրա համար էլ այդքան ուրախ ենք, որ Հայաստանի վարչապետ կողմից ինտենսիվ երկխոսություն է տեղի ունենում Ադրբեջանի հետ»,- ասաց նա։
Մարկ Ռուտեն կարծիք հայտնեց, որ տեւական խաղաղությունն իրագործելի է, եւ Հայաստանն ու Ադրբեջանը միայն այդ տեւական խաղաղության պայմաններում կարող են տարածաշրջանում ապրել: Նրա խոսքով՝ Ուկրաինայի պատերազմը եւս իր ազդեցությունն ունի Մինսկի խմբի 3 համանախագահների վրա: